Օհայոյի համալսարանում պարզել են, որ ամուսնու կամ կնոջ հետ վեճը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա, հաղորդում է Society and Religion-ը: Հետազոտությանը մասնակցել են 37 զույգեր: Նրանց շփմանը հետեւել են տեսախցիկների միջոցով: նաեւ մասնակիցների ձեռքերի վրա վնասվածքներ են արել՝ պարզելու առողջական վիճակն ու վերքերի լավացման արագությունը:

12 օր անց ստուգում է արվել: Այն զույգերը, որոնց շփումն անցել է դրական, ցուցաբերել են վերքերի լավացման ավելի մեծ արագություն, քան իրար հետ վիճող զույգերը: Հավանաբար, այստեղ առանցքային դեր է խաղացել օքսիտոցինը, որով էլ պայմանավորված է ապաքինման արագությունը, հաղորդում է MedDaily.ru-ը:

Հետազոտության ղեկավար Ջենիս Կիկոլտ-Գլեյզերի խոսքով, օքսիտոցինը կատարում է ունիվերսալ պաշտպանի դեր: Լավ հարաբերությունների դեպքում օքսիտոցինի մակարդակն ավելի բարձր է:

Հոգեբանները խորհուրդ են տալիս խուսափել բախումներից: Դրա համար հարկավոր է, որ հստակ, պարզ եւ առանց գոռգոռալու արտահայտել մտքերը: