«Խոսող ընկերներ» (Talking Friends) շարքի բջջային հավելվածները հասել են մեկ միլիարդ ներբեռնման ցուցանիշին: Այդ մասին ասվում է շարքը ստեղծած Outfit7 ստուդիայի կայքում: Ծրագրավորողները հստակեցրել են, որ խոսքը երկու հարթակներով՝ Android и iOS օպերացիոն համակարգերով ներբեռնումների մասին է: Մեկ միլիարդ ցուցանիշին հասնելու համար ընկերությունից երեք տարի է պահանջվել: Outfit7-ում նաեւ պատմել են, որ «ընկերների» ամսական լսարանը կազմում է 170 մլն օգտատեր: Համեմատության համար նշենք, որ 2012թ. մարտին այդ ցուցանիշը կազմել է 100 մլն օգտատեր:
Ծրագրավորողները ծրագրում են 2013թ. ամռանը նոր ծրագիր թողարկել, որը զվարճանքի տարրերը կհամատեղի կրթականի հետ, հայտնում է The Guardian-ը: Ընկերությունը նաեւ ծրագրում է նոր կերպար ներմուծել՝ հրաժարվելով առկա երեք կերպարներից:
Ներկայումս ծրագրում 24 հավելված կա՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար: Ամենահայտնին Թոմ կատուն է, առաջին ստեղծված հերոսը:




























