Ավստրիական հյուրանոցներից մեկը ծաղրածուի հաստիք է ստեղծել, հաղորդում է Associated Press-ը: Հյուրանոցի տնօրեն Մելանի Ֆրանկեի խոսքով՝ այդ պաշտոնը զբաղեցնել ցանկացողները պետք է ունենան լավ երեւակայություն, ստեղծագործական ունակություններ եւ կարողանան երաժշտական գործիքներ նվագել:
Նրանք հարցազրույցի պետք է ներկայանան իրենց երաժշտական գործիքներով, որի ժամանակ պետք է ցուցադրեն իրենց ունակությունները: Ծաղրածուի պաշտոնը զբաղեցնողը կստանա ամսական 1400 եվրո աշխատավարձ, հաղորդում է Lenta.ru.-ն:
Ֆրանկեն նշել է, որ հյուրանոցը որոշել է ծաղրածու վարձել, որպեսզի հյուրանոցի այցելուներն իրենց զգան որպես արքայական պալատի անդամներ: «Ծաղրածուն շքեղություն է, որը նախկինում իրենց կարող էին թույլ տալ միայն արքայական ընտանիքները»,-ընդգծել է հյուրանոցի կառավարիչը:
Ֆրանկեն վստահություն է հայտնել, որ ծաղրածուն ներդաշնակ կլինի իրենց հյուրանոցի կերպարին: Ծաղարծուներն ապրել են միապետների կամ արիստոկրատների պալատներում, նրանց պարտականությունն էր զվարճացնել իրենց տերերին ու նրանց հյուրերին:




























