Վերջին շրջանում ճապոնացի դեռահասների մոտ բավականին արտառոց նորաձեւություն է ի հայտ եկել. համաձայն նոր «միտումների»` պատանին իր սերը ընկերուհուն հայտնելու համար պետք է լիզի նրա ակնագունդը: Ի դեպ, նման «սովորույթի» տարածման պատճառով հատկապես դպրոցականների շրջանում նկատվում է  աչքի թաղանթի բորբոքման` կոնյունկտիվիտի դեպքերի ավելացում, հաղորդում է  «Fox News»-ը:

Պարբերականը հայտնում է, նման երեւույթն առաջինն անգամ նկատել է ուսուցիչներից մեկը: Ի պատասխան ուսուցչի հարցման` նրանք պարզաբանել են, թե նման կերպ արտահայտում  են իրենց համակրանքը  երիտասարդ աղջկա կամ տղայի նկատմամբ եւ դա բավականին ընդունված է, մոտավորապես` դեռ 2006թ-ից:

Նման արտառոց «նորաձեւություւնն» անգամ տեղ է գտել ճապոնական երաժշտական խմբերից մեկի տեսահոլովակում: Նշվում է  նաեւ, որ այդ միտումն սկսել է ժողովրդականություն վայելել ճապոնական կոմիքսների շնորհիվ: