Ամերիկացի մեդիամագնատ,  82-ամյա Ռուպերտ Մերդոքն ամուսնալուծվում է իր երրորդ կնոջից` Վենդի Դենգից: Ամուսնալուծության փաստաթղթերում  նա որպես պատճառ է նշել «անլուծելի տարաձայնությունները»: Մինչդեռ, լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել  Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ Դենգի սիրային կապի մասին:

Մերդոքն ու Դենգը ծանոթացել էին 1997թ., իսկ 1999թ.  Մերդոքի եւ Աննա Մարիա Տորվի ամուսնալուծությունից երեք շաբաթ անց  ամուսնացել էին: Մերդոքի եւ Տորվի ամուսնալուծությունն ամենաթանկն էր պատմության մեջ.  գործարարը նախկին կնոջը ստիպված է եղել վճարել 1,7 միլիարդ դոլար: 82-ամյա Մերդոքն ու 44-ամյա Դենգն ունեն երկու դուստր` Գրեյսը եւ Քլոյան: Աղջիկներին է պատկանում  GCM Trust ընտանեկան հիմնադրամի 8,73 միլիոն բաժնետոմս, որոնց արժեքը կազմում է 270  դոլար, գրում է dni.ru-ն:

Թոնի Բլերի ներկայացուցիչը ժխտում է Դենգի հետ ունեցած սիրավեպի փաստը: Ներկայացուցիչն այդ մասին հայտնել է  The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

Բլերը կնոջ` Շերիի հետ ապրել է 23 տարի,  նրանք ունեն չորս երեխա: Լեյբորիստը Բրիտանիայի վարչապեն է եղել 1997-2007թթ.: 
Սա Միացյալ Թագավորության քաղաքական շրջանակներում անհավատարիմ ամուսնության միակ միջադեպը չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կինը դավաճանել է նրան Լոնդոնի քաաքապետ Բորիս Ջոնսոնի հետ: