Հունիսի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 20-ամյա Գայանե Պ.-ն, որը մայիսի 25-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված գողության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության մեղադրանքներով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: