Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 15-ին ոստիկանություն է ներկայացել նախկինում դատված, 43-ամյա Արմեն Ղ.-ն, որը ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով՝ ավազակային հարձակում, անձի առեւանգում եւ անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ:

Ոոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժին: