Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 16-ին, ժամը 23.25-ին, Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի օդանավի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Արթուր Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























