Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանի հետնամասում հայտնաբերվել է զինամթերք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ:
Պարկով հայտնաբերված զինամթերքը (փամփուշտ, փամփուշտի պահունակ) ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:




























