Ռուս լրագրող եւ ճանապարհորդ Վլադ Մինինը «From Russia» արշավի շրջանակներում հունիսի 18-19 կայցելի Հայաստան:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեսվայի» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, Մինինը անցնելու է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի մայրաքաղաքներով:

Հունիսի 19-ին նա Երեւանում էքստրեմալ-լրագրության մաստեր-կլաս կանցկացնի: