Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 3-ին ընդունել է Ռուաստանի պատվիրակությանը՝ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի գլխավորությամբ:

Քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Նշվել է, որ երկրների միջեւ երկկողմ հարաբերություները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպմանը Շուվալովը նշել է, թե ԱՊՀ բոլոր անդամ-երկրները համերաշխ են տնտեսության հիմնարար ոլորտների՝ էներգետիկայի եւ տրանսպորտի, զարգացման հարցում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, հարկ է ուշադրոթյուն դարձնել անվտանգ տեխնոլոգիաների կիրառմանը: