Ընդդիմության համակարգող խորհուրդը որոշել է աջակցել Ալեքսեյ Նավալնիին՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, որպես ընդդիմության միասնական թեկնածու: Այս մասին հայտնել է համակարգող խորհրդի պատասխանատու քարտուղար Մարատ Դավլեթբաեւը:

Նրա խոսքով՝ այդ որոշման օգտին քվեարկել են խորհրդի կեսից ավելին: Քվեարկությունը կատարվել է համացանցով: Նավալնիի մրցակիցը եղել  «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը, ով այժմ «Բոլոտնայայի գործով» գտնվում է տնային կալանքի տակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նավալնին արդեն առաջադրվել է որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու «ՊԱՌՆԱՍ» կուսակցության կողմից: Միաժամանակ, ընդդիմադիր գործիչը անձամբ է այդ տարբերակն առաջարկել կուսակցության ղեկավարությանը, քանի որ ինքնաառաջադրման ընթացակարգը ռիսկային է, որը պահանջում է 70 հազար ստորագրության հավաքում:

Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 13-ին: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ինչպես կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներ, այնպես էլ ինքնաառաջադրվածներ: Մասնավորապես, Կոմկուսն առաջադրել է Իվան Մելնիկովին, «Յաբլոկոն»՝ Սերգեյ Միտրոխինին, ՌԼԴԿ-ն՝ Միխայիլ Դեգտյարյովին: