Ռուսաստանի Բրյանսկի մարզում 12 քրեական գործ է հարուցվել 62-ամյա պատգամավորի դեմ, ով կասկածվում է անչափահաս աղջիկների բռնաբարությանը մեջ: Սկզբում նա մեղադրվում էր 3 անչափահաս աղջիկների բռնաբարելու մեջ, այնուհետեւ նրա դեմ եւս 9 նմանատիպ գործ է հարուցվել: Բոլոր գործերը միավորվել են մեկի մեջ, հաղորդում է BFM.RU-ն:

Քննության վարկածով՝ պատգամավորը հանցագործությունները կատարել է Բրյանսկի մարզի Ստարոդուբի եւ Կլիմովի շրջաններում, 2009-ից մինչեւ այս տարվա մայիս:

Հանցագործությունների զոհ են դարձել 12 անչափահաս  աղջիկներ, որոնցից 3-ը 14 տարեկանից փոքր են եղել: Ըստ այդմ, նա օգտվել է աղջիկների անօգնական վիճակից, նրանց մեքենայով տարել խուլ վայրեր ու հենց մեքենայում էլ բռնաբարել: