Հունիսի 17-ի երեկոյան, Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է նույն փողոցի բնակիչ 34-ամյա Կարենի դին: Վերջինս կախված վիճակում է եղել: Թե ինչ հանգամանքներում է երիտասարդը հայտնվել այդ շինությունում, հայտնի չէ, ոստիկանությունից պնդում են, որ տեղ ունեցածը ինքնասպանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ համապատասխան ահազանգը ստանալուց հետո ոստիկանության ծառայողները մեկնել են դեպքի վայր, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Իսկ Կարենին ճանաչողները NEWS.am-ի թղթակցին ասել են, որ նա առողջական խնդիրներ ուներ նույնիսկ հաշվառված էր հիվանդանոցում: