«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,88 դրամ; Դոլարը 2 նստաշրջան անընդմեջ կտրուկ էժանանում է; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,34%-ով կամ 1,3 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 7,3 մլն. դոլար: Ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական բանկը շուկայից հավաքել է լրացուցիչ դոլարները:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 407-411 դրամ միջակայքում: 

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր հիմնականում կայուն վարքագիծ է դրսեւորել: Եվրոն այսօր սակարկվել է 1,3389 դոլար մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,8824 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: