Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։ Այս մասին NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեդադրական եզրակացության` Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գեղարքունիքի մարզպետարանում որպես սոցիալական ապահովության բաժնի վարիչ, իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա.Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու եւ նրան աջակցելու համար նրանից պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնք Ա.Բաղրամյանը ներկայացրել է ու նա դրանք ուղարկել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն, որից հետո Աբաղրամյանի աջակցելու համար նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա.Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: