Թբիլիսիի քաղաքապետի գործով նախնական լսումները հետաձգվել են մինչեւ հուլիսի 3: Մեղադրող կողմը պահանջել է հետաձգել լսումներն այն բանից հետո, երբ պաշտպանությունը միջնորդությամբ է հանդես եկել` վկաներից ոմանց ցուցակից հանելու վերաբերյալ: Դատավորը բավարարել է միջնորդությունը, փոխանցում է «Ինտերպրեսսնյուզը»:

Եվ մեղադրող, եւ պաշտպանող կողմն այսօր ներկայացրել են այն անձանց ցուցակը, ում պետք է քննել:

Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քաղաքապետին մեղադրանք է ներկայացրել` կապված ուրիշ ունեցվածքը յուրացնելու եւ ապօրինի եկամուտները լեգալիզացնելու մեջ: Խոսքը «ԹբիլՍերվիսԳրուպպա» եւ «Իմեդի» ընկերությունների հետ կապված միջադեպերի մասին է: