Հունիսի 19-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կորել է 4 կով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 Տեղեկություն է ստացվել, որ Մ.Մակարյանին պատկանող կովերը գտնվել են: