Հունիսի 19-ին, ժամը 06.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: