Ատկատների սատանայությունները մենք տեսանք կառավարության նիստում, այն ինչ կատարվում է վերեւներում եւ ներքեւներում, կատարյալ սատանայություն է: Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
«Ութ անգամ շահարկվում է բիզնեսը: Աշխարհի ո՞ր երկրում ենք նման բան տեսել: Այստեղ է թաքնված «կործամոլական», նախագահի ղարաբաղյան լեքսիկոնով ասած ատկատը»,- նշեց Դավիթ Հակոբյանը եւ փորձեց նմանակել Սերժ Սարգսյանին. «Արա’, բա դու խաբար չէի՞ր, որ…: Տիկո’, խաբար չե՞ս ինչ է կատարվում»: Ապա ինքն էլ պատասխանեց. «Խաբար եմ ինչ է կատարվում: Բա այդքան փողը բաժանում եք, իշխանություն եք առնում, ինչո՞վ էիք առնում: Այդ ատկատներով էիք առնում: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն, որ Հակոբյանը ասում էր այդ ինչով էիք առնում` այդ ատկատններով էիք առնում: Իսկ վերջում այդ ամենը որտեղից է դուրս գալիս, ժողովրդի գրպանից»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























