Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա: Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին 7.4% էր:
Նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ արդյունաբերության աճը կազմել է 8%, գյուղատնտեսությանը՝ 1.3 %: Ընդ որում՝ արդյունաբերության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 8.8 %-ով:
Ծառայությունների ոլորտը գրանցել է 5.8% աճ:
Առեւտրի շրջանառությունը ապրիլին կազմել է 174 մլրդ դրամ՝ 4.6 %-ով գերազանցելով նախորդ ամսվա ցուցանիշը;
Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.4%-ով, իսկ մայիսին ապրիլի համեմատ` 1.8%-ով (մայիսին արտադրվել է 509.8 մլն կՎտ/ժամ):
Միջին աշխատավարձը մայիսին կազմել է 149.4 հազ. դրամ` ապրիլի 142,7 հազ. դրամի համեմատ:




























