Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության համալսարանն այս տարի դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ լիիրավ անդամ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մասնակցել է Խորվաթիայի Հանրապետության Սպլիտ քաղաքում կայացած Ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին եւ տարեկան գիտաժողովին, որի ընթացքում առաջարկվել է հաջորդ տարի գիտաժողովն անցկացնել Երեւանում:

Ասոցիացիան, ի դեմս նախագահ Ա. Օրֆանիդեսի, նամակով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` կոնֆերանսի կազմակերպմանն աջակցելու համար: