Ստամբուլում «Գեզի» այգու բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարին աղյուսով ծեծած ոստիկանի անձը հայտնի է դարձել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Գեզի» այգու բողոքի ցույցերի մասնակիցների դեմ անհամաչափ ուշ կիրառած եւ ձերբակալված ցուցարարների մեկին աղյուսով ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկանի ինքնությունը հայտնի դառնալուց հետո սառեցվել է նրա լիազորությունները։
Ստամբուլի Բեյօղլուի ոստիկանության աշխատակից Է. Բ.-ն ընդունել է, որ անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարի նկատմամբ՝ հայտնելով, որ փոշմանել է իր արարքի համար եւ ներողություն խնդրել։
Ոստիկանի կողմից քաղաքացուն աղյուսով ծեծելու տեսագրությունը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։




























