Հունիսի 19-ին հրդեհ է բռնկվել ԼՂՀ Մարտունիի շրջանի Նորշեն համայնքի բնակիչ Գ. Ասրյանի տանը:

ԼՂՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է Գ. Ասրյանին պատկանող 2-հարկանի բնակելի տունը: