«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս յոթ տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին հետաձգվել է:
Մարտի 4-ին կայացած նիստում Փաշինյանի պաշտպանները ներկայացրել են իրենց՝ 78 էջից բաղկացած վերաքննիչ բողոքը՝ կետ առ կետ հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին հանցավոր որեւէ գործողություն չի կատարել:
Ելույթով հանդես է եկել նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը փաստերով ներկայացրել է, թե մարտի 1-ի զանգվածային անկարգությունների հեղինակը գործող իշխանություններն են: Ըստ Փաշինյանի՝ անգամ օտարերկրյա դեսպանատներն են ֆիքսել, որ 2008թ. մարտի 1-ին վարչախումբը կոտորել է սեփական ժողովրդին, եւ այսօր այդ փաստն օգտագործում են Հայաստանի դեմ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: Փաշինյանն այդպես էլ չի հասցրել ավարտել իր ելույթը, եւ այն հետաձգվել է մինչեւ վաղը՝ ժամը 11-ը:
Ի դեպ, վաղը նույն ժամին Հայաստանի Սահմանադրական դատարանը քննելու է Նիկոլ Փաշինյանի դիմումը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:



























