Հունիսի 20-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս - Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի Լ0 856 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով դադարեցվել է գազի արտահոսքը:




























