Հունիսի 20-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում գտնվող այգում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:




























