Ռուսաստանի Սարատովի մարզում հունիսի 21-ի առավոտյան Բալակովոյի շուկաներից մեկի տարածքում մահացու ծեծի ենթարկված պահակի մարմինն է հայտնաբերվել: 

«ՍարԻնֆորմին»  Բալակովոյի  ՔԿ քննչական բաժանմունքից հայտնել են, որ դիակը գտել է պահակին փոխարինողը, երբ առավոտյան ժամանել է հերթափոխի: Պահակի կողքին գտնվել է նաեւ նրա ծեծված կինը, որն էլ հենց տվել է Ադրբեջանից եկած շուկայի սեփականատիրոջ անունը:

Քննության կարծիքով՝ վերջինս ցանկացել է ինչ-որ բան ստանալ պահակից եւ նրան ծեծի ենթարկել մետաղական ամրաններով: Պահակին այցելած կինն էլ անմասն չի մնացել: Ադրբեջանցուն ձերբակալել են: