Հունիսի 20-ին 2 ամիս ժամկետով ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի գործերով վարչության նախկին պետ, 63-ամյա Ակիֆ Մուրադվերդիեւը:
Այս մասին ԱՊԱ-ին հաղորդել է նրա դատապաշտպան Ֆուադ Աղաեւը: Վերջինս հայտնել է, որ Մուրադվերդիեւը ձերբակալվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Դատապաշտպանի խոսքով Մուրադվերդիեւը մեղադրվում է մաքսանենգության մեջ:
Նախկին պաշտոնյան ձերբակալվել է օդանավակայանում, երբ փորձում էր մեկնել Մոսկվա: Մուրադվերդիեւի բարեկամների խոսքով` նրան մեղադրում են 18 հազար մանաթ արժողությամբ ոսկեդրամներ ապօրինի կերպով դուրսբերելու մեջ: Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
1990-ական թվականներին նա նշանակվել է Հեյդար Ալիեւի գործերի ղեկավար, ավելի ուշ դարձել է պատգամավոր:
2005-ին նա մի շարք այլ պաշտոնյաների հետ ձերբակալվել է պետական հեղաշրջման կասկածանքով: 2006-ին նա արդեն այլ մեղադրանքներով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: 2008-ին Մուրադվերդիեւին վաղաժամ ազատ էին արձակել առողջական վիճակի վատանալու պատճառով:




























