Սահմանված առավելագույն արագության տուգանքների չափերի փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուգանքները մնում են նույնը: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Աքլիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Խոսելով նոր օրենքի նպատակի մասին, նա ասաց, որ եթե նախկինում սահմանված արագության թվերն ավարտվում էին մեկով՝ 51, 61, ապա այդ թվերի դեպքում պետք է կիրառվեր այդ սարքերի Ջենոպտիկ արգաչափերի ճշտությունը: «Փաստորեն ընդունված այս օրենքով Ճանապարհային ոստիկանությունն ասում է ընդառաջ են գնում եւ արագաչափերի ճշտությունը հանվում է, որի անունը դրել են սխալանք եւ վարորդներին նվիրում էին 10 կմ/ժամ: Օրինակ, մինչեւ 70 կմ/ժամ արագության դեպքում վարորդը չի տուգանվի, իսկ 71 կմ/ժամից սկսած արդեն կտուգանվի:
«Եթե նախկինում այդ մեկ կիլոմետրը վիճարկվում էր, հիմա չի վիճարկվում»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը, ով նաեւ դժգոհեց, որ հիմա վարորդը վայրկյանը մեկ պետք է նայի արագաչափին:
«Եթե նախկինում մինչեւ 80 կմ/ժամ արագությամբ վարում էին, 10 հազար դրամ էին տուգանվում, ապա հիմա էլ եթե քշեն՝ էլի տասը հազար են տուգանվում»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը, նաեւ տեղեկացրեց, որ առաջարկել են, որ տուգանեին 2-ով ավարտվող թվերով, որի դեպքում այդ մեկի վիճարկման հարցը վերջնական դուրս կգար, բայց «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























