Քողարկվելով պետության եւ բանակի անվան հետեւում` Հայաստանը թալանել եւ թալանում են: Այս մասին հայտարարել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանն ու պահեստային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` հանդես գալով Լեոնիդ Ազգալդյանի մահվան 21-րդ տարելիցի կապակցությամբ:

«Դա եղել է այն ժամանակ, շարունակվում է նաեւ այսօր: Եթե օրենքը խախտել թույլատրվում է մեկին, նրան հետեւում են նաեւ երկրորդը, երրորդը: Այդ ժամանակ օրենքը վերածվում է ընդամենը թղթի կտորի»,-հայտարարել է Գագիկ Գինոսյանը:

«Այժմ թե պատերազմի մասնակիցները, թե յուրաքանչյուր մարդ, արթնանալով, նախ եւ առաջ մտածում են, թե այսօր ոնց են ապրելու: Մեր երկիրն այսպիսին չպետք է լինի: Մենք արժանի ենք ավելիին:  Եթե Լեոնիդ Ազգալդյանը մեզ հետ լիներ, կապացուցեր, որ երկիրը չպետք է այսպիսին լինի, ինչիպիսին, որ այն դարձրել են այսօր: Հայաստանը պետք է ուրիշ լինի: Եվ Լեոնիդը դա գործով կապացուցեր, այլ ոչ թե խոսքով»,-հայտարարել է Ավետիսյանը: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, հավելել է նա, միշտ չէ, որ միասին են հավաքվում` պատրաստ պաշտպանելու իրենց իրավունքները: «Երեւանում ապրում է 3-4 հազար մարդ, ովքեր պայքարել են Ղարաբաղում: Վերջին հանդիպմանը եկել էր ընդամենը 200 մարդ: Մյուսները կարծում էին, որ այդ 200 հոգին խոսելու են, իսկ իրենք նստելու են ու սպասեն: Պետք է այլ կերպ գործել»,-հայտարարել է Ավետիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am