Ռուսական երկրաբանական միության անդամ, ֆոտոլրագրող, ճանապարհորդ Վլադ Մինինը Երեւանում մեկնարկել է From Russia կոչվող էքսպեդիցիան:
Նրա ուղին անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի մայրաքաղաքներով:
From Russia-ն սոցիոմշակութային նախագիծ է, որի նպատակն է հանրությանը ծանոթացնել տարբեր ոլորտներում Ռուսաստանի նվաճումներին, հոգեւոր ժառանգությանը, հարուստ գիտական եւ մշակութային պոտենցիալին:
Մինինը հայտնի է մի շարք նախագծերով, շոուներով, եզակի ռեպորտաժներով ու գործունեությամբ:




























