Հունիսի 20-ին, ժամը 19.00-ին, Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող «JCB ZCX SITE» էքսկավատորին, ինչի հետեւանքով «ԳԱԶ-31105»-ի ուղեւոր, 32-ամյա Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























