Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում ավարտվել է բացառիկ սպանության վերաբերյալ քրեական գործի հետաքննությունը: Աղջկա բռնաբարության համար վրեժից խուսափելու համար, տղամարդը հարբեցրել, հետո այրել է ընկերոջը` սեփական սպանության իմիտացիա անելով:
Հետաքննության տվյալներով` 2013-ի սկզբին կասկածյալը, ցանկանակով խուսափել երկարաժամկետ պատժից, որոշել է սեփական ինքնասպանության իմիտացիա կազմակերպել: Նրա դասընկերը հոգեկան հիվանդ է եղել, ուստի ենթարկվել է նրա բոլոր խնդրանքներին` հարցեր չտալով, գրում է «Վոստոկ-Մեդիան»:
Սառնասրտորեն կատարված հանցագործությունից հետո, մարդասպանն այրվածի ձեռքին է կապել ժամացույցը եւ մատին դրել մատանին: Դիակի կողքին է թողել պայուսակ, բջջային հեռախոս եւ անձնագրի պատճեն:
Չնայած այրված վերջույթներին` հաջողվել է հանգուցյալի մատնահետքերը ստուգել, ինչի արդյունքում էլ պարզվել է նրա անձը:
Հետաքննության ժամանակ մեղադրյալը հաստատել է իր մեղքը: Բռնաբարության համար նրան դատապարտել են 8,5 տարի ազատազրկման:




























