Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա¬կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 4 բալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 եւ արեւելյան երկայնության 44.210:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:


























