Ռուսաստանում կայացվել է Ալեքսանդր Կուլագինի եւ Սվետլանա Շկապցովայի դատավճիռը, ովքեր փորձել են 9-ամսյա դստեր սպանությունը որպես առեւանգում ներկայացնել: Շկապցովան դատապարտվել է 4 տարի, 3 ամիս ազատազրկման, իսկ Կուլագինը՝ 19 տարի ազատազրկման, գրում է Life News-ը:
Հիշեցնենք, որ երեխայի ծնողները դաժան հաշվեհարդար են տեսել նրա հետ, հետո ոտքի հանել Բրյանսկի երկրամասի օպերատիվ ծառայությունները՝ գտնելու, իբրեւ թե առեւանգված երեխային:
Ծնողների պնդմամբ՝ երեխայի մանկասայլակն անհետացել էր մարտի 11-ին՝ կենդանաբանական խանութի մոտից: Երեխայի անհետացման մասին ցուցմունքից հետո ոստիկաններն ու կամավորները փնտրել են երեխային 2,5 ամիսների ընթացքում: Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ծնողները սպանել են փոքրիկին, հետո նրա առեւանգման իմիտացիա ստեղծել:
Երեխայի առեւանգման իսկական բեմադրում Բրյանսկում. Ամբողջ այդ ընթացքում աղջիկը մահացած է եղել
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Կուլագինը քանիցս բռունցքներով հարվածել է երեխային, ինչից հետո ծնողները տարել են նրան այլ շրջանն ու այրել մարմինը:
Մարդասպան հայրը խոստովանել է, որ այրել է 9 ամսական աղջկա մարմինը, իսկ մնացորդները` թաղել անտառում
























