News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 11-ից ռուսական Բրյանսկ քաղաքում փնտրում են 9 ամսական աղջնակ Անյա Շկապցովային, որը, ըստ մոր խոսքերի, առեւանգվել էր մանկասայլակով հանդերձ, երբ ինքը խանութ էր մտել գնումների համար: Որոնման աշխատանքներին են կցվել տեղական ոստիկանությունը, կամավորները, դաշնայինները… Այս պատմության ավարտը ողբերգական է. աղջնակը մահացած է, նա սպանվել էր մարտի սկզբին, եւ մայրն այդ մասին գիտեր: Մնացածը բեմադրություն էր, եւ թատրոնը, պետք է ասել, հիանալի էր ստացվել:

Այդ մասին քննիչներին պատմել է աղջնակի մայրը` Սվետլանա Շկապցովան: Երեխայի մարմինը դեռեւս չի գտնվել, հայտնում է ՔՀԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Պարզվել է, որ երեխան դարձել էր Սվետլանա Շկապցովայի կենակցի զոհը: Կինը խոստովանել է, որ բեմադրել է աղջկա կորուստը իր ամուսնու` Ալեքսանդր Կուլագինի հրամանով:

Ինչպես պարզել են քննիչները, Կուլագինը ծեծել է կնոջը, իսկ այնուհետեւ խփել երեխայի գլխին: Մի ամբողջ օր տղամարդը մորը աղջնակի մոտ չի թողել եւ թույլ չի տվել շտապօգնություն կանչել: Անյա Շկապցովան վնասվածքից վախճանվել էր, հայտնում է «Ռուսկայա սլուժբա նովոստեյը»:

Սկզբնապես Անյայի մայրը հայտարարել էր, որ երեխային սայլակով թողել էր կենդանիների խանութի մոտ: Կուլագինն իր ալիբին ապահովել էր նրանով, որ հերթափոխությամբ հսկիչ էր աշխատում Մոսկվայում եւ մարտի 10-ին մեկնել էր: Պարզվել էր, որ նա անձամբ է վերցրել սայլակը եւ այն նետել մուտքում: Աղջնակին ամբողջ Բրյանսկի շրջանով մեկ երեք շաբաթ որոնել են մի քանի հազար մարդ:

Ըստ նախնական տեղեկության` Ալեքսանդր Կուլագինը կարող է այրած լինել երեխայի մարմինը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը: Տղամարդն անձամբ ձերբակալվել է Մոսկվայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ