Լիբանանյան բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Սայդա քաղաքը, որտեղ հունիսի 24-ին զինված ծայրահեղականներն խռովություն էին բարձրացրել: Գրոհայինների հետ բախումների ժամանակ զոհվել է 16 զինվորական, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Բանակի կողմից իրականացված գրոհից հետո տասնյակ ծայրահեղականներ են փրկվել, սակայն նրանց գլխավորը` սուննի շեյխ Ահմեդ ալ-Ասիրը կարողացել է թաքնվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սայդա քաղաքում իրականացված հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում ոչնչացվել է «Ջեբհատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման ղեկավարներից մեկը: Օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Հունիսի 25-ն ազգային սգո օր է հայտարարվել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը` վկայակոչելով հայկական «Ազդակ» պարբերկանի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանին, սալաֆի շեյխ Ահմադ Ալ-Ասիրի խմբավորումը հունիսի 24-ին հարձակվել է Սայդա քաղաքում լիբանանյան բանակի հենակետի վրա: Քանդահարյանը հայտարարել է, որ Լիբանանի հարավում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում հայկական համայնքը չի տուժել:

Շահան Քանդահարյան. Լիբանանի Սայդա քաղաքում բախումները շարունակվում են