Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե հայտնի Ay Yapım կինոարտադրող ընկերությունը պատրաստվում է ադրբեջանցի տղայի եւ հայ աղջկա սիրո մասին նոր հեռուստասերիալ նկարահանել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, շրջանառվող լուրերի համաձայն, նոր հեռուսասերիալի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա փետրվարին եւ արդեն 2014-ի սեպտեմբերին Kanal D հեռուստաալիքով հնարավոր կլինի դիտել այդ հեռուստասերիալը։

Նշվում է, որ սերիալում հայ հերոսուհուն մարմնավորելու է հայտնի «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի գլխավոր հերոսուհի Մերյեմ Ուզերլին։

Նշենք, որ Ay Yapım-ի հայտնի սերիալներից է նաեւ Հայաստանում հայտնի «Էզելը»։