Աշխարհաքաղաքական վիճակը հետեւյալն է. գրեթե բոլոր տարածաշրջաններում տարբեր իրադարձություններ են եռում, օրինակ ԱՄՆ-ում՝ այսպես կոչված՝ կապիտալիզմի հայրենիքում, ինչպես նաեւ Եվրոպայում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Ի՞նչ  է կատարվում արաբական երկրներում: Ամերիկացիները որոշել են զենք մատակարարել սիրիացի ընդդիմադիրներին, սակայն նախագահ Բաշար Ասադը ամուր դիրքերում է, այստեղ կարեւոր է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը: Իսկ Հայաստանն այս տեսանկյունից չի կարող կողքից նայել, այդ պատճառով պետք է խելամիտ քաղաքականություն վարել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am