Ռուսաստանի Իրկուտսկի քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներին նախորդել է բանտապահների եւ բանտարկյալների միջեւ կոնֆլիկտը` կապված դատապարտյալներից մեկի արտաքին տեսքի հետ, հաղորդել է գլխավոր տեսչական գերատեսչությունը:

Նախազգուշացվածն ու եւս 15 նատրակյալներ պահանջել են բանտապետի հետ հանդիպում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպումը կայացել է, սակայն հունիսի 26-ի առավոտյան մոտ 400 դատապարտյալներ` ի նշան իրենց պահելու պայմանների դեմ բողոքի դուրս են եկել պլաց, նրանցից 39-ը կտրել են իրենց նախաբազուկները:

Իրկուտսկի բանտարկյալները կտրել են իրենց նախաբազուկները 

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, անհնազանդության ակցիայից հետո ծեծի է ենթարկվել Տոմսկի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Մակարովը, ով պաշտոնից բխող հանցագործությունների համար իր պատիժն է կրում այդ քրեակատարողական հիմնարկում:

«Վեստի.Ռու-ն» հաղորդում է, որ հաստատության ղեկավարությունը կատարել է բողոքողների պահանջը` թույլ տալով հանդիպել լրագրողների հետ: Հանդիպումը տեւել է մոտ 3 ժամ: Բանտարկյալները բողոքել են հաստատության վատ կենսապայմաններից: