Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պոլո Չիպրիանին եւ նրա տեղակալը հրաժարական են տվել  բանկի հաշվապահ եպիսկոպոսի ձերբակալությունից մի քանի օր անց, հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

Բանկի թոփ մենեջերների հրաժարականը բացատրել են պապական աթոռի շահերի պահանջով: Ենթադրվում է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի բանկի նախագահ  Էռնստ ֆոն Ֆրեյբերգը, հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Սալերնի եպիսկոպոս Նունցիո Սկարանոն ձերբակալվել էր Շվեյցարիայից Իտալիա ապօրինի կերպով  23 միլիոն եվրո տեղափոխելու գործի քննության շրջանակում:

Վատիկանի Բանկի գործի շրջանակում կալանավորվել է բարձրաստիճան հոգեւորական

 Բնակում նոր ստուգումներն սկսվել էին 2013թ.՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գահակալությունից հետո: Մինչդեռ Վատիկանի բանկի միջոցով փողերի լվացման դեպքեր նախկինում էլ են եղել` 2009-2012թթ.: Հերթական քննությանը զուգահեռ 2012 թ. մայիսին հրաժարական էր տվել բանկի նախկին տնօրեն Էթորե Գոտի Տեդեշին: