Իտալացին կստանա վիճակախաղի պատռված տոմսի շահումը: Նման վճիռ է կայացրել երկրի դատարանը: Դատարանի որոշմամբ՝ Արեցցո քաղաքի բնակիչ իտալացու ընտանիքը կստանա 100 հազար եվրո, քանի որ հաղթողն ինքը վախճանվել է նախքան դատավարության ավարտը:
Վիճակախաղի հաղթած տոմսը գնել էին 2002թ.: Տղամարդը չէր լսել հաղթական թվերը, որոնք հաղորդվել էին հեռուստատեսությամբ եւ տոմսը պատռել էր: Հաջորդ առավոտյան նա տեսել էր վիճակախաղի արդյունքները եւ հասկացել, որ հաղթել է, հաղորդում է ANSA-ն:
Տղամարդը գտել էր տոմսի կեսը եւ հայտնել իր շահումի մասին, սակայն կազմակերպիչները հրաժարվել էին վճարել փողերը գրում է lenta.ru-ն: Իտալացին դատարան էր դիմել, նրա մահից հետո դատը շարունակել էին ժառանգները:





























