Վատիկանի` Սրբերի հարցերով կոնգեգացիայի` հուլիսի 2-ին կայացած նիստի ժամանակ հաստատել են Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից 2-րդ հրաշք գործելու փաստը` արդեն հոգեւոր առաջնորդի պաշտոնը ստանձնելուց հետո:
Այսպիսով, սրբազան Կառոլ Վոյտիլիին սրբերի շարքը դասելու համար պահանջվում է միայն Ֆրանցիսկ պապի որոշումը: Սպասվում է, որ պապական դեկրետը կստորագրվի մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հովհաննես Պողոս 2-րդին սրբերի շարքը դասելու գործով սերբ հոգեւորական Սլավոմիր Օդերը ներկայացրել է մահացու հիվանդ կնոջ հանկարծահրաշ բուժման վերաբերյալ: Դեպքն ուսումնասիրվել է երկու բժիշկների կողմից, որոնցից եւ ոչ մեկը գիտության տեսանկյունից չի կարողացել բացատրել բուժումը:





























