Յուրաքանչյուր 5-րդ բրիտանացին ձեւ է անում, թե սիրում է օպերա, հրապարակավ լուրջ գրքեր է կարդում եւ ակնոցներ դնում: Այդ ամենը մարդիկ անում են, որ ավելի խելացի երեւան, քան իրականում կան:

Միաժամանակ տղամարդիկ կանանցից երկու անգամ ավելի շատ են փորձում խելացի մարդու տպավորություն գործել շրջապատի վրա՝ մեջբերելով Շեքսպիրին ու ձեւա անելով, որ պաշտում են ջազը:

Բրիտանացիների 20 տոկոսը ցանկանում է չափից դուրս քաղաքավարի երեւալ, իսկ այդ «ցուցամոլների» 41 տոկոսն ապրում է Լոնդոնում:

«Ցուցամոլության» տիպիկ դրսեւերում է ծովափին հրապարակավ ասենք «Պատերազմ թե խաղաղություն» գիրքը կարդալը եւ բարձրաձայն քաղաքականության մասին դատողություններ անելը: Յուրքանչյուր 5-րդը ցանկանում է երեւալ հեղինակավոր պատկերասրահներում:

Հետաքրքիր է, որ հարցվածների 2/3-ը խոստովանել է, որ փորձում է ընկերների շրջանում ավելի խելացի երեւալ, 36 տոկոսը՝ աշխատավայրում եւ միայն 32 տոկոսն է ցանկանում խելացի տպավորություն գործել զուգընկերոջ մոտ, հաղորդում է NEWSru.com-ը:

Ինչ վերաբերում է երաժշտական ճաշակներին, հարցվածների 20 տոկոսը ցույց է տալիս, իբր նախընտրում է Բեթհովեն լսել, քան՝ Բեյոնսե եւ վկայակոչում է օպերաներ, որոնք երբեք չի լսել: