Շքեղ նավը, որի վրա հույն մագնատ Արիստոտելիս Օնասիսը ամուսնացել է Ժաքլին Քենեդիի հետ, աճուրդի է հանվել 32 մլն դոլարով, հաղորդում է Press Association-ը:
Christina O նավը մագնատը գնել է 1954-ին՝ 34 մլն դոլարով: Նավի վրա կազմակերպված երեկոների հյուրերի շարքում են եղել կինոյի աստղեր ու համաշխարհային առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, Ֆրենկ Սինաթրան, Էլիզաբեթ Թեյլորը եւ Մերիլին Մոնրոն:
1968-ի հոկտեմբերին հունական մասնավոր Սկորպիոս կղզու ափերին նավի վրա կայացել է Օնասիսի եւ Ժաքլին Քենեդիի պսակադրությունը: 1975-ին, Օնասիսի մահից հետո նավը ժառանգել է նրա դուստրը՝ Քրիստինան, ով նավը կտակել է Հունաստանի կառավարությանը:
Նավի երկարությունը 99 մետր է, որը կառավարելու համար անհրաժեշտ է 35 մարդ:





























