Գիտնականները պարզել են, որ համի ընկալման համար պատասխանատու երկու սպիտակուցները նաեւ անհրաժեշտ են սպերմատոզոիդների նորմալ ձեւավորման համար, այդ պատճառով սննդային հավելումները կարող են մասամբ նպաստել տղամարդկանց անպտղությանը։ Այս մասին գրված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնական Բեդրիխ Մոնսինգերը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ որձ  մկները, որոնք  չունեն համի ընկալման համար պատասխանատու երկու սպիտակուցները, անպտուղ են։  Այդ սպիտակուցներից մեկը՝ TAS1R3-ը, մասնակցում է համային այն ռեցեպտորների աշխատանքին, որոնք ընկալում են քաղցր համը, սպիտակուցների եւ նատրիումի գլուտամատի համը։

Երկրորդը՝ GNAT3-ը, անհրաեշտ է համային ռեցեպտորների ազդակները նյարդային համակարգին փոխանցելու համար։

Սպիտակուցների աշխատանքի բնույթը մարդկանց օրգանիզում պարզելու համար գիտնականները տրանսգենային մկներ են աճեցրել, որոնց մոտ բացակայում էր GNAT3 սպիտակուցը, իսկ  մկնային TAS1R3-ի փոխարեն վերջինիս մարդկային տարբերակն է կիրառվել: Այդ մկներն ի վիճակի են եղել  բազմանալու: Այնուհետեւ որձերի մոտ TAS1R3 սպիտակուցի աշխատանքն արգելափակել են քլոֆիբրատ դեղորայքով, որը գործածվում է արյան մեջ խոլեստերինի նվազեցման համար:

Դա հանգեցրել է կրծողների որձերի անպտղության, նրանց սպերմատոզոիդները փոխակերպվել են եւ չեն կարողացել շարժվել: Բազմանալու ունակությունը վերադարձել է , երբ մկներին չեն կերակրել քլոֆիբրատով, գրում է «ՌՒԱ Նովոստին»:

Սպիտակուցը կարող են արգելափակել նաեւ լակտիզոլը  եւ որոշ հերբիցիդներ, որոնք գյուղատնտեսության մեջ կիրառվում են մոլախոտերի ոչնչացման համար: