ԱՄՆ Տեխասի նահանգի Օսթին քաղաքի տարօրինակ երեւույթների թանգարանում (Weird museum) կդրվի ձնե մարդու մարմինը: Ըստ պաշտոնական վարկածի` յետիի վրա կրակել են Մինիսոտա նահանգում` 1968թ-ին: Մարմինը պահվել է սառնարանում եւ ոչ ոքի ցույց չի տրվել:
Տարօրինակ էակի ողջ մարմինը պատված է բրդով, նրա հասակը 180 սմ է: Նրա խրտվիլակը հանրությանը ցուցադրվել էր 1968 թ-ին, եւ այն մեծ աղմուկ է առաջացրել` գիտնականների մի մասին ստիպելով մտածել, իսկ մյուսներին` որսորդին մեղադրել շառլատանություն մեջ, հաղորդում է «Huffington Post»-ը:
Մի քանի տարի առաջ թանգարանի սեփականատեր Սթիվ Բաստին գտել է «որսորդի» ժառանգներին եւ գնել է խորհրդավոր «ցուցանմուշը»` հայտարարելով, որ այն հանրությանն ի ցույց կդրվի հուլիսի 3-ին:





























