Կանանց մոտ, որոնք 30 տարուց ավելի աշխատել են գիշերային հերթափոխով, կրծքագեղծի քաղցկեղով հիվանդանալու շանսերը երկու անգամ մեծ են: Կանադացի գիտնականների համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:
Քինգսթոնի արքայական համալսարանի աշխատակիցները ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղով տառապող 1134 եւ առողջ 1179 կանանց աշխատանքը: Պարզվել է, որ բոլոր կանանց մեկ երրորդը տարբեր ժամանակ աշխատել են գիշերային ժամերի:
Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, որոնք գիշերային ժամերին աշխատել են 30 տարուց քիչ, կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը չի տարբերվել նորմալից: Սակայն 30 տարուց ավելի գիշերային հերթոփոխով աշխատած կանանց մոտ այդ հավանականությունը երկու անգամ մեծ է:





























