ԱՄՆ ռեստորաններում վատագույն ուտեստ է ճանաչվել ձեթի ամանում տապակած ձուկը: Այս մասին նշվում է ամերիկացի սպառողների պաշտպանության ընկերակցության հայտարարությունում:
«Մեծ որս» անունը կրող ուտեստը, որը մատուցվում է Long John Silver`s-ի ռեստորաններում, յուրաքանչյուր բաժնում պարունակում է 33 գրամ տրանս-յուղեր, ինչպես նաեւ 3700 միլիգրամ նատրիում: Միաժամանակ, ըստ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի խորհուրդների, մարդը օրական պետք է օգտագործի 2 գրամից ոչ ավելի տրանս-յուղեր եւ 1500 միլիգրամ նատրիում, հաղորդում է Lenta.ru-ն:
Ի շահ հասարակության գիտական հետազոտությունների կենտրոնի (CSPI - Center for Science in the Public Interest) ղեկավար Մայքլ Ջեյքոբսոնը հայտարարել է, որ «Մեծ որսը» պարունակում է 1320 կալորիա, սակայն շատ վտանգավոր է անոթների համար, որոնք խցանվում են չափից ավելի տրանս-յուղերի օգտագործումից:





























